Մարդու իրավունքների պաշտպանի հիմնական գործառույթը
խնդիրները տեսնելն է, արձանագրելը և իրավասու մարմիններին ու հանրությանը դրանք հասանելի
դարձները։
Պաշտպան
Անահիտ Մանասյանը հյուրընկալվել է FreeNews հեռուստաալիքի «Ազատ զրույց Արթուր Կիրակոսյանի
հետ» հաղորդաշարի տաղավարում:
Զրույցի
ընթացքում անդրադարձ է կատարվել՝
- հանրային
հնչեղություն ստացած վերջին դեպքերին, ատելության հրահրման հիմքով քրեական վարույթ
նախաձեռնելու հանգամանքին, դրա շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթներին,
- ազատությունից
զրկման վայրեր Պաշտպանի և աշխատակազմի այցերին, «փակ հաստատություններում» գտնվող անձանց
իրավունքների պաշտպանությանը,
- ազատությունից
զրկված անձանց՝ դատական նիստերին չտեղափոխելու պրակտիկային,
- ատելության
խոսքի և անհանդուրժողակամության մթնոլորտի տարածմանը,
- Պաշտպանի
և աշխատակազմի թիրախավորմանը,
- այլակարծության
համար մարդկանց թիրախավորմանը և մի շարք այլ հարցերի: