Մեկնարկել
է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ասուլիսը։
Լոռու
և Տավուշի մարզերում ստեղծված առաջին իսկ պահից Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ
Մանասյանի հանձնարարությամբ՝ աշխատակազմը, այդ թվում` մարզային ստորաբաժանումներն աշխատում
են արտակարգ ռեժիմով:
Մարդու
իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վերհանելու նպատակով իրականացվել
է 24-ժամյա մոնիթորինգ, մանրամասն ուսումնասիրվել են քաղաքացիների կողմից բարձրաձայնված
խնդիրները: Մասնավորապես՝
◦ անվտանգ ջրի և սանիտացիայի խնդիրն է, որը առաջնային
լուծում պահանջող հարցերից է: Խնդիրը քննարկվել է նաև պետական իրավասու մարմինների
հետ
◦ առողջության պահպանման իրավունքը, պատշաճ սննդի
հասանելիության, բժշկական օգնության և սպասարկման հասանելիության հարցը
◦ կրթության իրավունքի պատշաճ իրացումը: Առաջիկայում
դպրոցներում քննություններ կազմակերպելու հարցը
◦ սեփականության իրավունքի, փոխհատուցման հետ կապված
հարցերը
◦ քաղաքացիներին սոցիալ-հոգեբանական աջակցության
տրամադրման հետ կապված և այլ հարցերը։