ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի մարտի 19-ի
նիստում հեռարձակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ձևաչափով
տեսաուղերձն այն մասին, որ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում
ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են էթնիկ զտումների ու ցեղասպանության
քաղաքականություն:
Տեսաուղերձում նշվել է, որ Ադրբեջանում առկա է իշխանությունների
աջակցությամբ հայատյացության քաղաքականություն, որը խրախուսվում է մշակութային,
սպորտի ու այլ հանրային գործիչների կողմից:
Այս ամենը հիմնավորվում է օբյեկտիվ ապացույցներով:
Տեսաուղարձում շեշտվում է, որ սեպտեմբերի 27-ից սկսած թե՛
ադրբեջանական, թե՛ թուրքական ԶԼՄ-ների ու սոցիալական ցանցերի մոնիտորինգն
արձանագրել է զանգվածային ատելություն և սպանությունների, բռնության,
խոշտանգումների կոչեր, որոնք թիրախավորում են նաև հայ երեխաների:
Հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության շարժառիթներով
հանցագործությունները խրախուսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից ու դա
հաստատված է ՄԻԵԴ-ի վճիռներով:
Հ.Գ. Նման տեսաուղերձով հանդես գալու հնարավորություն ունեն
բացառապես «A» միջազգային կարգավիճակով օժտված մարդու իրավունքների ազգային
հաստատությունները: