Ըստ մեր փաստահավաք աշխատանքների՝ ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհների հետևանքով օգոստոսի 29-ից մինչ օրս ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Ազատ, Կութ, Նորաբակ և Սոթք գյուղերում այրվել է՝ այսօր մոտ ժամը 16:00-ի դրությամբ ընդհանուր այրվել է շուրջ 270 հա արոտավայր և շուրջ 150 հա խոտհարք:
Ոչնչացվում է նաև խոտը, որ մարդիկ չարչարանքով են պաշարել ձմռան համար: Օրինակ՝ ոչնչացվել է Կութ գյուղի միայն մեկ բնակչի պաշարած մոտ 500 հակ խոտ:
Նշվածից բացի, օրինակ, Կութ գյուղի մի խումբ բնակիչներ ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանին, որ իրենք ծանր նյութական վնաս են կրել, այրվել է խոտհարքերը, հնձած խոտը, ինչպես նաև՝ բնակիչներից մեկի խոտհնձիչը։
Ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհները Գեղարքունիքի մարզում մինչ օրս մարել չի հաջողվում, իսկ եղանակային պայմաններն էլ ավելի են նպաստում հրդեհների տարածմանը: