Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «ՍիվիլՆեթի»-ի
տաղավարում անդրադարձել է Երևանում հունիսի 12-ի բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների
միջև տեղի ունեցած բախմանը, այդ առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացված աշխատանքներին:
Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հավաքների ընթացքում արձանագրվել
են ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրման դեպքեր, ինչն անթույլատրելի է:
Նաև ընդգծվել է ԶԼՄ ներկայացուցիչների անխոչընդոտ մասնագիտական
գործունեության երաշխավորման կարևորությունը և այդ համատեքստում արձանագրված խնդիրները:
Հաղորդաշարի շրջանակներում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել
բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, վերջին շրջանում Մարդու իրավունքների
պաշտպանի թիրախավորմանը, այդ թվում՝ սպառնալիքներին: