Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը
և անվտանգությունը փոխադարձ կապի մեջ են:
Որքան պաշտպանված են մարդու իրավունքներն ու կայացած է
ժողովրդավարությունը, այնքան ամուր է անվտանգությունը և հակառակը՝ մարդու
իրավունքների խախտումներն ու ժողովրդավարության խաթարումը վտանգում է
անվտանգությունը: Այս հիմնարար սկզբունքը վերաբերում է նաև սահմանների հետ կապված
գործընթացին:
ՀՀ Սյունիքի մարզում մարդկանց իրավունքների խախտումները, ինչպես
նաև իրավունքների շարունակվող սպառնալիքները՝ կապված սահմանների գործընթացի հետ,
պետք է վերացվեն ու պետք է ստեղծվի անվտանգության գոտի:
Սա Մարդու իրավունքների պաշտպանի ասուլիսի հատվածն է, որ
վերաբերում է նրան, թե սահմանների գործընթացում մարդու իրավունքների տեսանկյունից
ինչ հիմնական սկզբունքներ կան միջազգային իրավաբանությունում, ինչպես նաև
ներկայացվում են Սյունիքի մարզում մեր արձանագրած մարդու իրավունքների խնդիրները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ հաղորդումն այս հարցով
ամփոփվում է` միջազգային կոնկետ կառույցների ներկայացնելու նպատակով: