Յուրաքանչյուր անձ կարող է ունենալ քաղաքական դիրքորոշում, սակայն
գոյություն ունեն մի շարք ստանդարտներ, այդ թվում՝ էթիկական, որոնք պետք պահպանվեն.
Անահիտ Մանասյան
Մարդու իրավունքների պաշտպանը հյուրընկալվել է «Euromedia 24»-ի տաղավարում և
խոսել հանրային հնչեղություն ստացած հարցերի շուրջ, անդրադարձել դրանց հետ կապված`
մարդու իրավունքներին առնչվող հարցերին։
Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել
▪️ կրոնական ազատությունների երաշխավորման բնագավառում առկա
մտահոգություններին, կրոնական կազմակերպությունների ինքնավարությանը, կրոնական կազմակերպությունների
գործունեության հետ կապված առանձնահատկություններին,
▪️ իրավական գործընթացների շրջանակներում իրավունքների երաշխիքներին,
անմեղության կանխավարկածին և այդ առումով առկա խնդիրներին,
▪️ իրավունքի ոլորտում էթիկական ստանդարտների պահպանմանը, տարբեր
հարցերին առնչվող երկակի ստանդարտներին,
▪️ ՄԻՊ հաստատության նկատմամբ հանրային վստահության հետ կապված
հարցերին, դիմումների ծավալի ավելացմանը,
▪️ տարբեր ոլորտներին առնչվող աշխատակազմում ստացվող դիմումներին, իրավունքների
ոլորտում առկա հիմնական խնդիրներին:
Զրույցի ընթացքում Պաշտպան Անահիտ Մանասյանը ներկայացրել է
2025 թվականին ՄԻՊ հաստատության իրականացրած աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: