Հաղորդման
ընթացքում Լևոն Սարդարյանի հետ զրույցում Պաշտպանը անդրադարձել է մարդու իրավունքների
պաշտպանությանն առնչվող մի շարք առանցքային թեմաների։
Մասնավորապես,
զրույցի շրջանակում քննարկվել են՝
• ազատությունից զրկված անձանց կրոնական իրավունքների
երաշխավորումն ու այդ համատեքստում առկա առանձնահատկությունները,
• առողջության պահպանման, բժշկական
օգնության և սպասարկման իրավունքի ապահովման հարցում պետության պարտավորությունները,
• բռնության տարբեր դրսևորումները,
այդ թվում՝ բուլինգը,
• իրավունքի ոլորտում էթիկական ստանդարտների
պահպանումը,
• մարդու
իրավունքների հետ կապված խնդիրների շուրջ ԶԼՄ-ների հետ համագործակցությունը,
• լրագրողների
և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող դերակատարների թիրախավորման դեպքերը,
• կրթական համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը։