Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալվել է FreeNews հեռուստաալիքի «Ազատ
զրույց Արթուր Կիրակոսյանի հետ» հաղորդաշարին։
Զրույցի
ընթացքում քննարկվել են հանրային հնչեղություն ստացած հարցեր, որոնք առնչվում են ինչպես
մարդու իրավունքների պաշտպանության, այնպես էլ հասարակական ու քաղաքական զարգացումների
շրջանակին։
Ի թիվս
այլնի, անդրադարձ է կատարվել կանանց և երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց
իրավունքների պաշտպանության խնդիրներին:
Անահիտ
Մանասյանը խոսել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների խնդիրների մասին
Անդրադարձ
է կատարվել ՄԻՊ հաստատությանն ուղղված քննադատություններին և դրանց պատճառներին: