Սյունիքում ճանապարհների այն հատվածների առնչությամբ, որոնք մինչ
այս պահը կիրառված մոտեցումների արդյունքում համարվում են «ադրբեջանական», պարզ
չէ, թե խնիրների դեպքում որ երկրի իրավազորությունն է գործադրվելու:
Անհրաժեշտ են մշակված կոնկրետ կանոններ այն մասին, թե որ երկրի (հայկական,
թե ադրբեջանական) մարմիներնն են իրականացնելու քննություն ու ինչ ընթացակարգով,
կոնկրետ նշումներով արձանագրումներ, թե որ վայրերի նկատմամբ են այդ կանոնները
տարածվում:
Օրինակ՝ եթե Գորիսից Որոտան կամ Կապանից Ճակատեն ճանապարհների
«ադրբեջանական» հատվածներում տեղի ունենա ճանապարհատրանսպորտային պատահար հայկական
կամ հայկական ու ադրբեջանական ավտոմեքենաների միջև կամ տեղի ունենա հանցանք մեր
հայրենակիցների նկատմամբ կամ որևէ այլ միջադեպ, ապա ի՞նչ իրավունքներ ու
պարտականություններ են առաջանում կողմերի համար ու ո՞ր երկրի օրենսդրությամբ,
կոնկրետ ո՞րտեղ է իրականացվելու վարույթը:
Այս հարցերը պետք է հրատապ պարզաբանում, կարգավորում ստանան ու այդ
մասին իրազեկվի հանրությունը:
Պետք է հաշվի առնել, որ, ինչպես բնակիչներն են նշում, ու վկայում
են մեր ուսումնասիրությունները, ադրբեջանցիները ներկայում սադրանք են համարում
անգամ այն, որ «իրենց» տարածքով անցնող հայկական քաղաքացիական մեքենան կարող է
անգամ կարճ ժամանակով այդ տարածքում կանգնել կամ նույնիսկ դանդաղեցնել ընթացքը: