Բոլորիս
պարտականությունն է ապահովել յուրաքանչյուրի հավասար իրավունքներն ու հնարավորությունները
կյանքի բոլոր ոլորտներում։ Յուրաքանչյուր աղջիկ պետք է ունենա զարգանալու, կրթություն
ստանալու և արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն՝ զերծ որևէ խտրականությունից։
-Անահիտ
Մանասյան-
Դեռևս
հոկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության
դեսպանության համագործակցությամբ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում անցկացվել է
«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում․ իրազեկում
և հասարակական գիտակցության ձևավորում» թեմայով քննարկում և ֆիլմի դիտում, որն ուղղված
էր, ի թիվս այլնի, աղջիկների իրավունքների պաշտպանությանը և ոլորտում հանրային ընկալումների
փոփոխությանը։