ՄԻՊ հաստատության 20-ամյա գործունեության մասին պատմող և մեր
ուժերով նկարահանված տեսանյութը։
Վստահ եմ՝ ՀՀ բոլոր Մարդու իրավունքների պաշտպանները առանցքային
դերակատարություն են ունեցել մեր հաստատության կայացման գործում։ Անուրանալի է նաև
ՄԻՊ հաստատության բոլոր ժամանակների աշխատակազմերի ներկայացուցիչների ավանդը հաստատության
ավանդույթների ձևավորման գործում։
Ուրախ եմ, որ այժմ էլ իմ աշխատակազմի հետ մեր ամենօրյա գործունեությունը
նվիրում ենք Հայաստանում մարդկանց համար և մարդկանց հետ աշխատանքի շարունակականությանը,
կայացմանն ու կատարելագործմանը։
ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ