Ադրբեջանի զիծառայողների կողմից հայկական գյուղերի ուղղությամբ
պարբերական կրակոցների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունից
հետո Սյունիքի մարզի Ագարակ գյուղի մոտ ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ
հենակետ: Ընդ որում, կրակոցների փաստը հաստատել են թե´ հայ, թե´ ռուս սահմանապահ
ծառայողները:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ
զորքերի և Զինված ուժերի անձնակազմերի անձնուրաց ծառայությունը, մեր տղաների
հերոսական դերը սահմանային գյուղերի բնակիչների խաղաղության ու նրանց
անվտանգության ապահովման հարցում:
Այս ամենով հանդերձ, Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք
աշխատանքները հաստատում են հավաստի ապացույցներով, որ Սյունիքի համայնքների
անմիջական հարևանությամբ, այդ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական
զինվորական ուժեր չպետք է լինեն. դա լրջորեն վտանգում է խաղաղ բնակիչների
իրավունքները, խաթարում է նրանց անդորրն ու խաղաղ կյանքը: