ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացված այս ծրագրի նպատակն է ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատակազմի գործունեությունը, լիազորությունները, ինչպես նաև պատասխանել առավել հուզող հարցերին: Երրորդ ֆիլմում ներկայացվում են նաև Պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական և զինծառայողների իրավունքների պաշտպանության, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունների և մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի աշխատանքները: