Հաճախ մարդկանց տեսանելի չէ այն մասնագիտական աշխատանքը, որը կատարվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներսում։
Այդ հարցում կարևոր դեր ունեն կառուցվածքային ճիշտ բաժանումներն ու աշխատանքի ճիշտ կազմակերպումը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պատմում է հենց այդ աշխատանքի մասին․ ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Պաշտպանի աշխատակազմում, որոնք ապահովեցին աշխատանքի դրական արդյունք։
«Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016թ. սահմանադրական օրենքը լավագույններից է աշխարհում․ փոփոխություններով ապահովեցինք բոլոր անհրաժեշտ երաշխիքները, որոնք զերծ են պահում Օմբուդսմանի հաստատությունն արտաքին ճնշումներից և տալիս են անկախ գործելու բոլոր հիմքերը»,- պատմում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
Արման Թաթոյանի պաշտոնավարման 6 տարիների գործունեության ամփոփիչ նախորդ տեսանյութերին ծանոթացեք հետևյալ հղումներով: