Մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 17-ին աշխատակազմի կազմակերպած կլոր
սեղան քննարկման ժամանակ ներկայացրել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված
համակարգը, որը գործում է Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածում: Համակարգում
առկա են 300-ից ավելի հարցեր և պատասխաններ ազատությունից զրկված անձանց իրավունքների
վերաբերյալ։ Այն մշակվել է Եվրոպական միության «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն»
ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի
աջակցությամբ։
Ավտոմատացված
համակարգն ազատությունից զրկված անձանց, նրանց մերձավորներին կամ ցանկացած այլ անձի՝
կտրամադրի խորհրդատվություն հիմնական իրավունքների վերաբերյալ՝ հայերեն և անգլերեն լեզուներով։
Մանրամասները՝ տեսանյութում։