Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 8-ին
աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ:
Շրջայց է իրականացվել ԱՍՀՆ «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»
ՊՈԱԿ-ի տարածքով, որտեղ խնամք և աջակցություն
են ստանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները:
Պաշտպանը ծանոթացել է երեխաների կենցաղային պայմաններին, երեխաների
զարգացման ուղղված ծրագրերին, հետաքրքրվել նրանց առօրյայով: Երեխաներին ներկայացվել է Պաշտպանին անձամբ դիմելու
ընթացակարգը:
Այնուհետև Պաշտպանը Կենտրոնի սաների հետ Գյումրու Վարդան Աճեմյանի
անվան պետական դրամատիկական թատրոնում դիտել է «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացումը: