Կապանում բնակիչների ու համայնքային մարմինների եւ
Մարդու իրավունքների պաշտպանի քննարկումները վեր են հանել կարևոր տվյալներ,
որոնք սահմանների որոշման գործընթացում ուղիղ կապ ունեն մարդու իրավունքների
(կյանքի, սեփականության իրավունք և այլն) հետ:
Առկա են տվյալներ, որ 1985-1986թթ. Ադրբեջանի հետ ստեղծված համատեղ
հանձնաժողովը, օրինակ, Կապանի տարածաշրջանի գյուղերում, իրականացրել է
սահմանանշումներ հատուկ բետոնե սյուներով: Դրանց վրա, օրինակ, առկա է ԽՍՀՄ մուրճն
ու մանգաղը: Ինչպես քաղաքացիները նշել են, սահմանային բնակիչների իրավունքների
տեսանկյունից դա եղել է կարևոր:
Այս հարցերը Մարդու իրավունքների պաշտպանն առանձին կներկայացնի
գործընկերներին՝ ՀՀ իրավասու մարմիններին: