Նախկին դատապարտյալը, այժմ՝ արվեստի դպրոցի նկարչության ուսուցչուհին հասարակությունում վերասոցիալականացման ընթացքում մեծ դժվարությունների է բախվել․ գործատուները չեն ցանկացել աշխատանք առաջարկել՝ տեղեկանալով, որ նախկինում դատապարտված է եղել։ Հակառակ դժվարություններին՝ նա այժմ աշխատանք է գտել և զբաղվում է սիրած գործով։
«Բանտից հետո կյանքը դժվար է, բայց պետք է առաջ շարժվել և չվհատվել»,- ասում է նկարչուհին։