«2025
թվականին Հայաստանի ազատությունից զրկման վայրերում շուրջ 200 անձ իրականացրել է
300-ից ավել հացադուլ»
Այս մասին
FreeNews-ի եթերում՝ Արթուր Կիրակոսյանի հետ զրույցում նշել է Մարդու իրավունքների
պաշտպան Անահիտ Մանասյանը:
Հարցազրույցի
շրջանակներում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել ազատությունից զրկված անձանց հացադուլի
վարման հարցերին: Պաշտպանը մասնավորապես նշել
է՝
▪️Պետությունը
չի կարող հարկադրել քաղաքացուն չիրականացնել հացադուլ: Միևնույն ժամանակ, պետությունն
ունի հստակ իրավական պարտավորություններ, որոնք պետք է իրականացնի ազատությունից զրկված
անձանց հացադուլի վարման ընթացքում:
▪️ Հացադուլ
իրականացնող ազատությունից զրկված բոլոր անձանց իրավունքների ապահովումը հավասարապես
կարևոր և առաջնահերթ է Մարդու իրավունքների պաշտպանի համար: Անձի հանրային գործունեությունը
չի կարող առավելություն դիտարկվել ՄԻՊ հաստատության տեսանկյունից` իրավունքներին առնչվող
տարբեր դեպքերը հասցեավորելիս:
▪️Համակարգային
խնդիրների վերաբերյալ հրապարկային եղանակով խոսում և հայտարարություններ տարածում եմ
պարբերաբար, իսկ առանձին դեպքերով հայտարարություններ ՄԻՊ հաստատությունը տարածում
է կոնկրետ չափանիշների առկայության պայմաններում: Կալանքի և խոսքի ազատության սահմանների
խախտման համար իրավական պատասխանատվության բնագավառում առկա խնդիրները բարձրաձայնում
եմ անընդհատ:
Անդրադարձ
է կատարվել նաև Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի վերադարձին.
«Պետությունը
պետք է այս անձանց տրամադրի պատշաճ սոցիալ-հոգեբանական աջակցություն, իսկ հասարակությունը`
նպաստի նրանց վերաինտեգրմանը»:
«Անհրաժեշտ
է հնարավորինս զերծ մնալ այս անձանց մասնակցությամբ տեսանյութեր, լուսանկերներ հրապարակելու
միջոցով նրանց հանրային հետաքրքրության առարկա դարձնելուց, քանի որ դա կարող է հանգեցնել
չափանիշների խախտման և տարատեսակ խնդիրների»: