Գլխավոր
թեման 2024 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակն
է:
Պաշտպանի
հաստատությունն այս տարիների ընթացում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում
ձևավորել է պատշաճ ավանդույթներ և շարունակում է ճիշտ ուղղությամբ իր աշխատանքներն
ու զարգացումը որպես մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող կառույց:
Հայաստանի
օմբուդսմանական հաստատությունը միջազգային տեսանկյունից դասվում է ամենաբարձր՝ «A»
կարգավիճակ ունեցող հաստատությունների թվին:
Միևնույն
ժամանակ, տարբեր միջազգային կառույցներ տարատեսակ նկատառումներ ներկայացրել են ՀՀ ՄԻՊ
հաստատության գործունեությունը բարելավելու տեսանկյունից:
Անդրադարձ
է կատարվել ENNHRI-ի 2024 թվականի զեկույցի` Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի
հաստատությանը վերաբերելի նկատառումներին:
Զեկույցի
համաձայն՝ Պաշտպանի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների
թվին:
Պաշտպան
Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ՄԻՊ հաստատության աշխատանքի մեթոդաբանությունը,
անդրադարձել գործընկեր պետական կառույցների հետ համագործակցության մակարդակին:
Ի թիվս
այլնի, անդրադարձ է կատարվել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքներին առնչվող
հարցերին: