Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալվել է Շանթ հեռուստաընկերության
«Հեռանկար» հաղորդաշարին։
Վահագն
Հակոբյանի հետ զրույցում Պաշտպանն անդրադարձել է՝
▪️ Հայաստանում մարդու իրավունքների
պաշտպանության վիճակին՝ ներառյալ հիմնական մարտահրավերներն ու արձանագրված առաջընթացը,
▪️ Վերջին
շրջանում հանրային հնչեղություն ստացած քրեական վարույթներին և այդ համատեքստում ՄԻՊ
հաստատության գործառույթներին,
▪️ Մարդու
իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի որոշմանը, որով հակասահմանադրական են ճանաչվել երկու ականջի կայուն
լրիվ խլություն կամ խուլհամրություն ու երկու աչքերի կուրություն ունեցող անձանց համար
դատավորի պաշտոնում նշանակվելու բացարձակ արգելքը սահմանող իրավական կարգավորումները․
ինչո՞վ էր որոշումը կարևոր և ի՞նչ ազդեցություն ունի,
▪️ Կրոնական
ազատությունների երաշխավորման ոլորտում առկա մտահոգություններին,
▪️ Կանանց,
երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարցերին։