ՀՀ Սյունիքի
մարզում սահմանային բնակիչների բնականոն կյանքը խաթարված է սահմանային գործընթացի,
ադրբեջանական իրավական հիմքեր չունեցող ներկայության ու սահմանային բնակիչների իրավունքները
խախտող ադրբեջանական արարքների (արոտավայրերից օգտվելու, հողատարածքները մշակելու անհնարինություն,
ջրի հասանելիության խոչընդոտներ և այլն) պատճառով:
Սահմանային
բնակիչների իրավունքների գլխավոր երաշխիքը սահմանային անվտանգության ապահովումն է:
Անվտանգության խնդիրների պատճառով սրվել են նաև սոցիալական հարցերը:
Սյունիքի
մարզի սահմանային համայնքներ Հանրապետության նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի համատեղ այցի շրջանակում կարևոր էր նաև Նախագահի
անդրադարձը այդ խնդիրներին, որը կներառվի անվտանգության գոտու առաջարկների մեջ: Սա
այս համատեղ այցի գլխավոր նպատակն էր:
Կձեռնարկվեն
նաև միջոցներ, այդ թվում` համատեղ, որոնց նպատակն է նպաստել արձանագրված մյուս խնդիրների
լուծմանը (սոցիալական և այլն):