Սահմանային դարձած բնակավայրերի բնակիչների հետ Մարդու
իրավունքների պաշտպանի հանդիպումները, համայնքային մարմինների հետ քննարկումներն ու
ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանցի զինվորականները զինված պարբերաբար
հայտնվում են խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ ճանապարհներին ու դա անում
են զենքի ցուցադրումով՝ խաղաղ բնակիչներին և առաջին հերթին կանանց ու երեխաներին ահաբեկելու
նպատակով: