Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալվել է Հանրային ռադիոյի «Առանց տողատակի»
հաղորդաշարի տաղավարում:
Լևոն Սարդարյանի
հետ զրույցում, ի թիվս այլնի, Պաշտպանն անդրադարձել է
✅ հաշմանդամություն ունեցող անձանց
նկատմամբ խտրական մոտեցումների, նշված անձանց թիրախավորման անթույլատրելիությանը, մասնագիտական
համայնքում նման դեպքերի տարածվածության առնչությամբ մտահոգություններին,
✅ հաշմանդամություն ունեցող անձանց`
աշխատանքային հարաբերություններում, այդ թվում` դատական իշխանության համակարգում ներգրավման
կարևորությանը, այդ ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ձեռնարկվող քայլերին,
✅ երեխայի իրավունքների պաշտպանության
կառուցակարգերի առնչությամբ առկա ձևախեղված պատկերացումներին, երեխաների հետ աշխատող
մասնագետների գիտելիքների և հմտությունների կատարելագործման անհրաժեշտությանը,
✅ կրոնական ազատությունների երաշխավորման
բնագավառում առկա մտահոգություններին, կրոնական կազմակերպությունների ինքնավարությանը,
կրոնական կազմակերպությունների համար գործող սահմանափակումներին,
✅ կրոնական ազատություններին առնչվող
ձևախեղված պատկերացումներին,
✅ մասնագիտական համայնքներում վարքագծի
կանոնների և էթիկայի պահպանման նկատմամբ վերահսկողության մեխանիզմների պատճաշ գործարկման
անհրաժեշտությանը և այդ առումով առկա խնդիրներին,
✅ մարդու իրավունքների կրթության
բարեփոխումների անհրաժեշտությանը,
✅ կալանավորված անձ Ստեփան Սամվելյանի
առողջական վիճակին, Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությանը նրան բժշկական հաստատություն
տեղափոխելու հարցում: