Մարդու
իրավունքների պաշտպանի կողմից մեկնարկած հաջողության պատմությունների արշավը շարունակվում
է: Այն մեկնարկել է դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա
առթիվ:
Հաշմանդամություն
ունեցող անձանց մասին Մարդու իրավունքների պաշտպանի մեկնարկած հաջողության պատմությունների
իրազեկման արշավի հերոսն այս անգամ Ժորժ Լալայանն է։
Ժորժն
ունի լսողության հետ կապված խնդիրներ, բայց դա նրան չի խանգարել գնալ իր նպատակի ճանապարհով։
Դժվարությամբ, բայց ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ մնջախաղի
հատուկ կուրս։
Մանրամասները՝
մեր տեսանյութում։
Դուք ևս
կարող եք միանալ Մարդու իրավունքների պաշտպանի մեկնարկած իրազեկման արշավին՝ ուղարկելով
հաշմանդամություն ունեցող անձանց հաջողության պատմություններ մեր էլեկտրոնային հասցեին՝ info@ombuds.am: