«Բարեփոխումների համատեքստում մեզ համար առանցքային է մարդու իրավուքների ինստիտուտը, որովհետև Մարդու իրավուքների պաշտպանին մենք դիտարկում ենք որպես կատալիզատոր մեր կողմից իրականացվող բարեփոխումների գնահատման համար:
Մենք գնահատում ենք որպես հակակշիռ մեր թեկուզ ամենալավ, ամենաբարի, ժողովրդավարական նպատակների գնահատման առումով եւ համոզված եմ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, Մարդու իրավունքների պաշտպանը հենց այդպիսի դերակատարում ունի, եւ ՀՀ կառավարությունը, Հայաստանում իշխող քաղաքական մեծամասնությունն ամեն ինչ կանի, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար ստեղծվի բոլոր նպաստավոր պայմանները՝ որպես ժողովրդավարության, օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության կարեւորագույն ինստիտուտներից մեկը:
Շնորհավորում եմ ևս մեկ անգամ այս կարևոր ինստիտուտի հիմնադրման առիթով»: