Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների
հարցերին։
Քննարկվել
են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝
✅ հանրային արձագանք ստացած դեպքը՝
կապված զինծառայողի ծնողների ահազանգի հետ։ Նրանք մտահոգություն են հայտնել վերջերս
զինված ուժերում ծառայության անցած իրենց որդու առողջական վիճակի և բուժման ընթացքի
վերաբերյալ,
✅ իրավական գործընթացներ, անմեղության
կանխավարկածի սկզբունքի պահպանման կարևորություն,
✅ ՄԻՊ գրասենյակ ստացվող բողոքների
բնույթն ու արձագանքման ընթացակարգերը։