Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2024 թվականի առաջին
կիսամյակում ստացվել է 9211 դիմում, թեժ գիծ հեռախոսահամարին՝ 6119 ահազանգ:
Պաշտպան Անահիտ Մանասյանը «Լուրերի» եթերում ներկայացրել է
6 ամսվա վիճակագրությունն ու մարդու իրավունքների բնագավառում առկա առանձին խնդիրներ:
Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում, երեխաների նկատմամբ
բռնության դեպքեր, ոստիկանության բաժիններ և քննչական մարմիններ փաստաբանների մուտքի
հետ կապված խնդիրներ, աղմուկի անթույլատրելի մակարդակ, ջրամատակարարման և էներգամատակարարման
հետ կապված խնդիրներ:
Այս և մի շարք այլ հարցերի է անդրադարձել Մարդու իրավունքների
պաշտպանը ռեպորտաժի շրջանակներում: