Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալվել է «Առաջին լրատվականի» տաղավարում:
Ժիրայր
Ոսկանյանի հետ հարցազրույցում Պաշտպանը խոսել է անմեղության կանխավարկածի չպահպանման
վտանգավոր միտումների մասին:
Այս համատեքտում
Անահիտ Մանասյանը նշել է, որ այդ միտումը կարող է խաթարել արդարադատության ողջ գործընթացը:
Այս սկզբունքը
պետք է անշեղորեն պահպանվի ցանկացած քրեական վարույթի ընթացքում՝ անկախ նրանից, թե
ինչ հանցավոր արարքի մասին է խոսքը, ինչ վարքագիծ ունի անձը և այլն:
Ի թիվս
այլնի, անդրադարձ է կատարվել
▪️պաշտոնատար
անձանց, փաստաբանական, ակադեմիական համայնքի, հանրային գործիչների կողմից արգելված
խոսքի տեսակների օգտագործման վտանգավոր ծավալներին,
▪️քննչական
մարմիններ փաստաբանների մուտքի առումով առաջ եկող խնդիրներին,
▪️անձամբ
Պաշտպանի կողմից քրեակատարողական հիմնարկներ իրականացված այցերին, հանդիպումներին ազատությունից
զրկված անձանց, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունների հետևանքով ազատությունից
զրկված անձանց հետ: