«Խաղի կանոններ» հաղորդմանն այս անգամ քննարկվել է Հայաստանի փակ և կիսափակ հաստատություններում մարդու իրավունքների հարցը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը խոսել է հոգեբուժական բշկական օգնության և սպասարկման համակարգային խնդիրների մասին, այն է՝ համայնքահեն ծառայությունների և միասնական քաղաքականության, ոլորտի մասնագետների խիստ պակասի վերաբերյալ:
Քննարկվել են նաև հոգեբուժական կազմակերպություններում և ազատությունից զրկման այլ վայրերում առկա համակարգային խնդիրները։