Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռությամբ
և Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցությամբ Վարդենիսի դպրոցականները
ծանոթացել են հայ հին և միջնադարյան մշակութային նմուշների ցուցադրություններին, այդ
թվում՝ Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի պատմությանը, այնուհետև քննարկել իրավահավասարությանն
ու կանանց իրավունքների խթանմանն առնչվող մի շարք հարցեր։
Վարդենիսի Համազասպ Համբարձումյանի անվան ավագ դպրոցի աշակերտների
այցը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանի պատմության թանգարանի
համագործակցությամբ: Այցը տեղի է ունեցել «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության
16-օրյակ» քարոզարշավի միջոցառումների շրջանակներում: