Մարդու
իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ ընտանիքում բռնության դեպքերով
Պաշտպանի աջակցությունը ստանալու վերաբերյալ։
Տեսանյութը
պատրաստվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության
հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն»
ծրագրի աջակցությամբ:
Նոր
կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի հիմքով հայտարարված արտակարգ դրության սահմանափակումները
մեծացնում են ընտանիքում, հատկապես՝ կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնության
ռիսկը:
Այս
օրերին նման երևույթները բնորոշ են տարբեր երկրների, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհում
այս վարակի կանխարգելման առանձնահատուկ ցուցումներով (մեկուսացում, աշխատանքի չգնալ,
որպես կողմնակի հետևանք՝ սոցիալական բնույթի հարցեր և այլն):
Կանանց,
երեխաների և տարեցների նկատմամբ բռնությանը վերաբերող հարցերով Մարդու իրավունքների
պաշտպանի որոշմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որն իրականացնելու է ինչպես գրավոր
ու բանավոր բողոքների քննարկում, այնպես էլ ընդհանուր մշտադիտարկում (հրապարակումներ,
պետական մարմինների աշխատանք և այլն):
Հիշեցնենք,
որ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը, այդ թվում՝ իրավունքների վերաբերյալ
խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 116 կամ 096116-100 շուրջօրյա
գործող հեռախոսահամարներով։