Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալվել է Հանրային հեռուստաընկերության
«Բաց հարթակ» հաղորդաշարին։
Նիկոլայ
Մելիքյանի հետ զրույցում Պաշտպանն անդրադարձել է մի շարք կարևոր թեմաների, մասնավորապես`
▪️ ընտրական
գործընթացների ընթացքում խտրական, պիտակավորող խոսքի, ատելության մթնոլորտի անընդունելի
ծավալներին,
▪️ հայտարարությանը,
որի շրջանակներում հատկապես լայն քննարկման առարկա դարձավ էթնիկ կամ ազգային պատկանելության
հիմքով ատելության խոսքի անթույլատրելիության հատվածը,
▪️ Մարդու
իրավունքների պաշտպանի հաստատության զարգացման ընթացքին, Մարդու իրավունքների պաշտպանների՝
միմյանց նկատմամբ սոլիդարության անհրաժեշտությանը:
Ի թիվս
այլնի, քննարկվել են ՄԻՊ հաստատության նկատմամբ հանրային վստահությանը վերաբերելի հարցեր: