Ովքե՞ր
են ներգրավված Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության
հարցերով հասարակական խորհրդի կազմում,
ի՞նչ գործունեություն
է իրականացնում հասարակական խորհուրդը:
«Լուրեր»-ն
անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության
հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը:
Ռեպորտաժի
շրջանակներում Պաշտպան Անահիտ Մանասյանը ներկայացրել է խորհրդի ձևավորման, դիմորդների
ընտրության կարգը, նաև հայտնել նոյեմբերի 20-ին տեղի ունեցած անդրանիկ նիստից մանրամասներ:
Մարդու
իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական
խորհրդի անդամներն անդրադարձել են առաջիկա ծրագրերին: