Ադրբեջանի նախագա՞հն է չէ ՀՀ Սյունիքի մարզի համայնքները միավորող
ճանապարհներին կամ գյուղերի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջական զինված
ծառայողների գերագույն հրամանատարը:
Իրե՞նք են չէ կրակում Սյունիքի գյուղերի մոտ:
Ադրբեջանի նախագա՞հն է չէ ասում, որ իրենց «ռազմավարական ու
քաղաքական նպատակն է Զանգեզուր, Երևան, Սևան վերադառնալը» ու վիրավորանքի,
ատելության բսռերով խոսում Հայաստանի, Արցախի ողջ բնակչության մասին (այս
տեսանյութում մեջբերել եմ դրանց միայն մի մասը` «շակալներ, վայրի հրեշներ, ուղեղ
չունեցող» և այլն):
Ադրբեջական զինծառայողները հայկական կողմի զինծառայողներին ու
քաղաքացիական անձանց խոշտանգելիս ու սպանելիս նույն բառերն էին օգտագործում
(ապացույցները կից տեսանյութում են):
Այս ամենը ևս հիմնավորում է, որ, Սյունիքի մարզի բնակիչների
իրավունքների երաշխավորման նպատակով ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական
հարևանությամբ նրանք (դրոշներն ու ցուցանակներն էլ) չպետք է լինեն: