Մարդու
իրավունքների հետ կապված խնդիրները լայն հասարակությանը ներկայացնելն ունի չափազանց
կարևոր դերակատարություն՝ համերաշխ, հանդուրժող հասարակություն կառուցելու, իրավունքի
գերակայությունը և ժողովրդավարությունը երաշխավորելու տեսանկյունից.
Պաշտպան
Անահիտ Մանասյանը Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը
մասնակցել է փոդքաստի:
Զրույցը
վարել է դեսպանատան Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Սքոթ Մուրը:
Հարցազրույցի
շրջանակում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը:
Անդրադարձ
է կատարվել
▪️ աշխատանքի
կարևոր ուղղություններին,
▪️ թիմային
աշխատանքին,
▪️ ՄԻՊ
առընթեր հասարակական խորհուրդների գործունեությանը,
▪️ մարզային
ներկայացվածությանն ու այցերին,
▪️ ՄԻՊ
հաստության ֆինանսավորմանը,
▪️ քաղաքացիական
հասարակության և միջազգային գործընկերների հետ համագործակցությանը: