Իջևանում
տեղի է ունեցել «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում․
իրազեկում և հասարակական գիտակցության ձևավորում» թեմայով միջոցառում։
Այն իրականացվել
է Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության
համագործակցությամբ:
Միջոցառման
շրջանակում ցուցադրվել է «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը, որը նվիրված է սեռով պայմանավորված
հղիության արհեստական ընդհատումների խնդրին։
Ֆիլմի
ցուցադրությունից հետո անցկացվել է թեմատիկ պանելային քննարկում: