Այն, որ Ադրբեջանի նախագահը հպարտանում է, որ Ադրբեջանում իրենց
թշնամիների՝ հայերի նկատմամբ ատելությամբ լցված մի ամբողջ սերունդ է մեծացել ու դա
եղել է պետական հովանավորությամբ, բացառում է իրական խաղաղությունը:
Ադրբեջանի իշխանության մարմինները Հայաստանի, ՀՀ քաղաքացու ու հայ
ժողովրդի նկատմամբ պետականորեն խրախուսում, տարածում են ատելություն ու թշնամանք:
Տարբերությունը հստակ է. Հայաստանի որևէ իշխանություն Ադրբեջանի
ժողովրդի նկատմամբ երբեք չի տարածել կամ հովանավորել ատելություն, դա երբեք չի
կազմել ու չի կազմում պետության քաղաքականության մասը:
Սկզբունքը հստակ ուրվագծվում է` Ադրբեջանի իշխանության մարմինները
միջազգային հանրության համար անում են խաղաղասիրական կոչեր, բայց իրականում
շարունակում են վարել ցեղասպան քաղաքականություն:
Նույնն էր 2016 թվականին, երբ գլխատում էին Քյարամ Սլոյանին,
այնպես էլ 2020 թվականին, երբ գլխատում էին Գենադի Պետրոսյանին ու գործում պատերազմական
այլ հանցանքներ:
Հ.Գ. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի բոլոր գնահատականները
հիմնված են օբյեկտիվ ապացույցների վրա: