Մարդու իրավունքների պաշտպանի
նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի հաջորդ հերոսը
ազգային փոքրամասնություններով բնակեցված Նոր Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան
է։
Նա համոզված է, որ կինը կարող
է մասնակցել պետության կառավարմանը և լինել որոշում կայացնող։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների
պաշտպանը մեկնարկել է կանանց հաջողության պատմությունների հանրային իրազեկման արշավ,
որը նպատակ ունի կոտրել հասարակությունում կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերը և հաջողված
պատմություններով ոգեշնչել հասարակությանը։
Պաշտպանն առաջարկում է միանալ
«Դարձիր օրինակ» կոչի տարածմանը և ուղարկել կանանց հաջողված պատմություններ
ombuds@ombuds.am հասցեին։ Պատմությունները կոգեշնչեն կանանց դառնալ հաջորդ օրինակը։
Իրազեկման արշավն ուղեկցվում է
#Դարձիր_օրինակ
հայերեն և #Set_an_example անգլերեն հեշթեգերի ներքո։