Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալվել
է Խիրատ Մեդիայի «Երկխոսության հարթակ» հաղորդաշարին:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ազգային
փոքրամասնությունների իրավունքներին, դրանց պաշտպանությանն ու խթանմանն առնչվող հարցերին:
Պաշտպանը նշել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների
խթանումը իր կարևորագույն առաջնահերթություններից է: Անահիտ Մանասյանը տեղեկացրել է,
որ ներկայումս ընթանում են Պաշտպանին առընթեր՝ ազգային փոքրամասնություններին պատկանող
անձանց իրավունքների պաշտպանության և խթանման խորհրդի ձևավորման աշխատանքները, որի
կազմում ընդգրկվել են նաև եզդիական համայնքի ներկայացուցիչներ: