Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բոլորը գիտեն՝ եթե
որևէ ձևաչափով պետք է համագործակցել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների
հետ, ապա դա պետք է լինի շատ արագ։
Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը
«Հանցանքի հետքով» հաղորդման եթերում։
«Չնայած
ծանրաբեռնված օրակարգին՝ փորձում ենք շատ արագ և պրոֆեսիոնալ իրականացնել հաղորդակցությունը,
աջակից լինել լրատվամիջոցների և լրագրողների աշխատանքին»,- ասել է Անահիտ Մանասյանը։