Հայկական Փի Ար ասոցիացիայի
(Armenian PR Association) PR մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
հաստատությունը հաղթել է երկու անվանակարգում`
«Տարվա պետական կառույց», «Տարվա PR պատասխանատու»:
Մարդու իրավունքների պաշտպանին
մրցանակաբաշխությանը ներկայացրել է և նաև «Տարվա PR պատասխանատու»մրցանակին արժանացել
է Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Նունե Հովսեփյանը:
Շնորհակալություն ենք հայտնում
մրցանակաբաշխության պրոֆեսիոնալ ժյուրիին և անձամբ ասոցիացիայի նախագահ տիկին Աստղիկ
Ավետիսյանին մեր թիմի աշխատանքը գնահատելու համար: