Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ կողմից
իրականացվող ծրագրերի մասնակից Անգելինա Հարությունյանը հյուրընկալվել են «Առավոտը
Շանթում» հաղորդաշարի տաղավարում: Քննարկվել են երեխաների իրավունքներին և այդ ուղղությամբ
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր:
Հաղորդման շրջանակում անդրադարձ է կատարվել՝
• երեխաների պաշտպանությանը բռնության ցանկացած դրսևորումից,
• բուլինգի հիմնախնդրին,
• երեխաների անձնական տվյալների պաշտպանության կարևորությանը,
• երեխաների ակտիվ մասնակցությանը իրենց իրավունքների պաշտպանության
և որոշումների կայացման գործընթացին, այդ թվում՝ արտասահմանյան գործուղումներում Մարդու իրավունքների պաշտպանի պատվիրակությունների
կազմում նրանց ներգարվվածությանը և այլն։