Սահմանադրական դատարանն այսօր քննել է Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորման հարցով:
Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ՝ խնդիրն այն է, որ գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաև այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք կատարելուց: