Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 21-ին
ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի
արտահերթ նիստում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու
իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024թ. տարեկան հաղորդումն
ու Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024թ տարեկան զեկույցը: