Սյունիքի մարզում պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված
գոտի` բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով:
Այս ասուլիսին ներկայացրել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նոր
հայեցակարգը և կոնկրետ ապացույցներ, փաստեր, որոնց վրա հիմնված է այս նոր
մոտեցումը:
Միջազգային հանրությունն այս հարցում կարևորագույն անելիք ունի,
որովհետև Սյունիքում ու Գեղարքունիքում սահմանների հետ կապված գործընթացը
սկզբունքային առումով է հակասում այն ամենին, ինչ տարիներով միջազգային
մակարդակում ստեղծվել է, ջուրն է լցնում այս ոլորտի կոնվենցիաները, ուղեցույցները,
մարդու իրավունքների պահանջները:
Այս նոր մոտեցման հիմնավորումները ներկայում ամփոփման փուլում են`
միջազգային համապատասխան կառույցներին ներկայացնելու նպատակով: