Այս տեսանյութում ադրբեջանական զինվորականները խոշտանգում ու
նվաստացնում են Արցախի խաղաղ բնակչի, հասարակ գյուղացու միայն այն բանի համար, որ
նա հայ է:
Ադրբեջանական զինվորականները ոգեշնչված են ատելությամբ ու այն
նույն բառապաշարով, ինչ քարոզում են ադրբեջանական և թուրքական իշխանություններն ու
հանրային գործիչները:
Այս տեսանյութն օբյեկտիվ բնույթի այն բազմաթիվ ապացույցներից է, որ
վկայում է արմատացած թե´ էթնիկ, թե´ կրոնական խորքային ատելության ու ատելության
շարժառիթներով պատերազմական հանցագործությունների, դաժանությունների մասին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը այս տեսանյութը, որը
2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի է, դեռ այդ ժամանակ էր հետազոտել,
ուղարկել միջազգային մարմիններին ու հրապարակել: