Հանրապետության նախագահը և Մարդու իրավունքների պաշտպանը եռօրյա այցով
Սյունիքում են:
Նրանք շրջել են
սահմանամերձ դարձած բնակավայրերով, հանդիպել բնակիչների հետ:
Գյուղացիները պատմել են,
որ չեն կարողանում օգտվել իրենց հողատարածքներից ու այգիներից, չեն կարողանում
օգտագործել արոտավայրերն ու խոտհարքները, ինչի հետևանքով զրկվում են եկամտի
աղբյուրից:
Օմբուդսմանը շեշտել է, որ
Սյունիքում պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի: