Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Հանցանքի հետքով» հաղորդաշարի շրջանակներում
ամփոփել է ՄԻՊ հաստատության 2025 թվականի գործունեությունը:
Պաշտպանը
կարևորել է զանգվածային լրատվության միջոցների, այդ թվում՝ «Հանցանքի հետքով» հաղորդաշարի
անձնակազմի հետ համագործակցությունը:
Հարցազրույցի
ընթացքում անդրադարձ է կատարվել տարվա ընթացքում իրականացված հիմնական ծրագրերին, նախաձեռնություններին
և արձանագրված խնդիրներին, ինչպես նաև ներկայացվել են 2026 թվականի համար սահմանված
առաջնահերթությունները՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանության համակարգի հետագա
զարգացմանը և ամրապնդմանը։